Դարձի՛ր զբոսավար
Ճանաչի՛ր հայրենիքդ
Պահպանի՛ր պատմությունդ
Դարձի՛ր երկրիդ ձայնը
Բարև և բարի գալուստ զբոսավարների պատրաստման դասընթաց։
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն ավելի քան 25 տարի իրականացնում է «Զբոսավարների պատրաստման» ծրագիր՝ միտված Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։
Հմուտ մասնագետների կողմից մշակված մեթոդաբանության և նյութերի շնորհիվ, ինչպես նաև առկա (լսարանային), առցանց դասերի և սեփական ՄՈՒԴԼ հարթակում մանրակրտիտ մշակված դասերի բալանսավորված համադրությամբ այս դաընթացը ձեր ուսումնառությունը դարձնում է արդյունավետ ու հիշարժան։ Այս ձևաչափը թույլ է տալիս նաև Երևանից հեռու գտնվողներին լիովին մասնակցել դասընթացին։
Սկսի՛ր քո ճանապարհորդությունը մեր փորձառու մասնագետների հետ, բացահայտի՛ր Հայաստանի անսահման հնարավորությունները և դարձի՛ր զբոսավար։
Տեսական գիտելիքներ
Հայաստանի պատմություն
Առարկան կօգնի ապագա զբոսավարներին ձեռք բերել հայոց պատմության հիմնարար գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անցյալն ամբողջական և հավաստի ներկայացնելու համար։ Դասընթացի ժամանակ կքննարկվեն հայ ժողովրդի ձևավորման ուղին, պետականության հիմնական փուլերը, պատմամշակութային ժառանգությունը և առանցքային իրադարձությունները, որոնք ձևավորել են ազգային ինքնությունը։ Առարկայական բլոկը նպատակ ունի պատմությունը դարձնել ոչ միայն տեղեկություն, այլ պատմություն՝ հասկանալի, կենդանի և հետաքրքիր յուրաքանչյուր այցելուի համար։
Հայաստանի աշխարհագրություն
Առարկան, կօգնի ճանաչել Հայկական լեռնաշխարհի և դրա տարածքում ձևավորված՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի բնական պայմանները, ընդերքի հարստությունները, ազգաբնակչության առանձնահատկությունները (մարդաբանական, լեզվագրական, ազգագրական),տնտեսության կայացման նախադրյալները, զարգացման շրջանային տարբերությունները, հիմնահարցերը և հեռանկարները:
Հայաստանի ճարտարապետություն
Կծանոթանաք հայ ճարատարապետության զարգմացմանը սկասած մեգալիթյան Զորաց Քարերից մինչև թամանյանական Երևանը՝ ուսումնասիրելով վերջինիս ընդուված բոլոր վեց փուլերը։
Արվեստ և մշակույթ
Հանգամանալից և բազմակողմանի կներկայացվի հայկական մշակույթը՝ ծագման շրջանից մինչև մեր օրերը: Հիմնական շեշտը կդրվի մեր ամենահարուստ շրջանի` միջնադարյան Հայաստանի մշակույթի և արվեստի ուսումնասիրության վրա: Կներկայացվեն միջնադարյան բարձրաքանդակը, որմնանկարչությունը, կիրառական արվեստի նմուշները, գրականությունը։
Հայ եկեղեցու պատմություն
Կներկայացվի Աստվածաշնչի բովանդակությունը, նրա հայերեն թարգմանությունը, Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը, դավանանքը, ծիսաարարողակարգը, տոներն ու ավանդույթները։Կանդրադառնանք նաև հայ ժողովրդի նախաքրիստոնեական դավանանքին և այլ կրոններին։
Զբոսավարների լոգիստիկա
Առարկան տալիս է գիտելիքներ զբոսավարի գործառույթների և զբոսաշրջային գործունեության վերաբերյալ:
Առաջին օգնություն
Դասընթացի հիմնական նպատակն է բարձրացնել դժբախտ պատահարների և աղետների դեպքում արձագանքման իրազեկումը՝ ճիշտ կողմնորոշվելու և անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով։ Տրամադրվում է վկայական։
Ծրագրի ընթացքը

1
Գրանցում
Լրացրեք օնլայն հայտը մեր կայքում ։
2
Հայտերի դիտարկում և խմբի ձևավորում
Հայտադիմումների ընդուման ավարտից հետո (մարտի սկիզբ) Ձեզ հետ կապ կհաստատենք:
3
Դասընթացի սկիզբ
Մեկնարկ փորձառու դասավանդողների հետ մարտի 10-ից 15-ը ընկած ժամանակահատվածում:
4
Առկա և առցանց դասեր
Տեսական փուլ՝ ճկուն գրաֆիկով։
5
Գործնական այցեր
Ուսումնական էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։
6
Անհատական աշխատանք
Սեփական նախագծի պատրաստում և ներկայացում։
7
Վկայականի հանձնում
Դասընթացի մանրամասներ
Տևողությունը
4-5 ամիս, շաբաթական 2 կամ 3 հանդիպում, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ:
Արժեքը
Հիմնադրամը այս տարի ևս ֆինանսավորում է ուսման վարձի 80%-ը։ Մասնկիցն ամսական վճարում է ընդամենը 20.000 ՀՀ դրամ։ Ընդհանուր դասընթացի արժեքը՝ 80.000 ՀՀ դրամ (արժեքը չի նեռարում 3 գործնական այցերը)։
Պահանջները
Այս ճանապարհն անցնելու համար ձեզ անրաժեշտ են միայն ցանկություն և նվիրում։
Հավաստագիր
Դասընթացի ավարտին տրամադարվում է մասնակցության կամ ավարտական վկայական՝ կախված ցուցաբերված արդյունքներից։ Մասնակիցները միանում են հիմնադրամի և գործընկեր կառույցների մասնագիտական համայնքներին։
Մեր ձեռքբերումները
300+
Շրջանավարտներ
Հաջողված մասնագետներ, ովքեր այսօր աշխատում են ոլորտում:
95%
Դրական հետադարձ կապ
Բարձր գնահատական մեր շրջանավարտներից և գործընկերներից:
50+
Գործընկեր ընկերություններ
Հուսալի կապեր տուրիստական ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ:

Մասնակիցների կարծիքները
Դասընթացն օգնել է ինձ խորացնել գիտելիքներս, ձևավորել ճիշտ խոսք ու մոտեցում զբոսաշրջիկների հետ աշխատելիս։ Այն կարևոր քայլ դարձավ ինձ համար ՝ բարձրակարգ մասնագետների փորձն, աջակցությունն ու վերաբերմունքը մեծապես նպաստեցին ավելի վստահ քայլելու նոր մասնագիտության ճանապարհին։
Սոնա Անտոնյան, շրջանավարտ 2025
2023 թվականի նոյեմբերին մասնակցեցի զբոսավարի դասընթացի, որը կազմակերպել էր ԿԱԶԱ հիմնադրամը: Մինչ այդ, երբ արտասահմանցի ընկերն երիս ու ծանոթներիս ցույց էի տալիս Հայաստանի տեսարժան վայրերը, հաճախ էի զգում, որ զբոսավարի հմտություններս ու գիտելիքներս քիչ էին։ Գիտակցումը, որ զբոսավարները իրականում երկրի փոքրիկ «դեսպաններ» են, ինձ ստիպեց ավելի լուրջ մոտենալ այս ոլորտին։
Արփինե Նիկոլյան, շրջանավարտ 2023
Զբոսավարների պատրաստման մասնագիտական դասընթացից ձեռք բերած գիտելիքներն ու գործնական փորձը կարևոր դեր են խաղում իմ գործունեության մեջ։ Այդ հիմքը այսօր արդյունավետորեն կիրառվում է իմ աշխատանքում՝ Հայաստանի առաջատար հյուրանոցային համալիրներից մեկում կոնսիերժի պաշտոնում՝ նպաստելով բարձր որակի սպասարկմանը, ինչպես նաև լավ կառուցված և արդյունավետ տուրերի ու տուր փաթեթների մշակմանը։
Միքայել Հակոբյան, շրջանավարտ 2025
Իմ երազանքի մասնագիտությանը հասնելու ճանապարհին մեծ դեր է ունեցել KASA հիմնադրամ-ի զբոսավարների պատրաստման դասընթացներին մասնակցությունը։ Դասընթացն ունի հստակ սահմանված նպատակ՝ ապահովել հիմնարար գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես մուտք գործել աշխատանքային շուկա։ Այն, բացի տեսական և գործնական գիտելիքներից, նաև ձևավորել է գործընկերների և ընկերների հետ ամուր կապեր, ինչը կարևոր է ոչ միայն անձնական ու մասնագիտական աճի, այլև զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։ Շնորհակալ եմ KASA ❤️
Աննա Գաբրիեյլան շրջանավարտ 2019
Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Բաց մի՛ թող հնարավորությունը դառնալ զբոսավար և ներկայացնել Հայաստանն ամբողջ աշխարհին իր ողջ հմայքով և պատմությամբ։ 🌍
Սովորի՛ր, ճանաչի՛ր և վերածի՛ր քո սերը Հայաստանի նկատմամբ իրական մասնագիտության։
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր օրերին և ո՞ր ժամերին են դասերը
Բոլոր դասերը և՛ առկա, և՛ առցանց սկսվում են երեկոյան՝ 18։30, շաբաթական ունենում ենք միջինը 2-3 հանդիպում, աշխատանքային ժամանակացույցը տրամադրվում է նախապես, կարող են լինել շաբաթներ առանց առկա հանդիպումների։
Ինչպե՞ս ենք վճարում
Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը կատարել փոխանցում հիմնադրամի հաշվեհամարին։
Ո՞րքան է այցերի արժեքը
Յուրաքանչյուր այցի համար գանձվում է 7․000-ից 10․000 ՀՀ դրամ՝ կապված երթուղուց։
Ե՞րբ են իրականացվում այցերը
Այցերը նախատեսված են գարնան ամիսներին, երբ եղանակը հաճելի է, և մասնակիցներն ունեն բավարար գիտելիքներ ուսումնական այցերին ակտիվ և արդյունավետ մասնակցելու համար։
Ի՞նչ ֆորմատով են դասերը
Յուրաքանչյուր առարկա դասավանդվում է թե´ առցանց, թե´ առկա դասերի միջոցով:
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

© 2026 Դարձի՛ր զբոսավար․ ճանաչի՛ր հայրենիքդ, պահպանի՛ր պատմությունդ, դարձի՛ր երկրիդ ձայնը։
Made with